
Կարեն Միրզոյան
2021 թվականից դասավանդում է Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտում մի շարք առարկաններ դիվանագիտության տեսության, տարածաշրջանագիտության, կոնֆլիկտաբանության ոլորտներում, ինչպես նաև թուրքերեն լեզու:
Կարեն Միրզոյանը ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ 1993-2020 թթ. աշխատել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների համակարգերում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տարբեր տարիներին ղեկավարել է Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ու Սահմանակից երկրների վարչությունները, եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան։
2005 - 2010 թթ. եղել է ՀՀ մշտական ներկայացուցիչը Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ)։
2012 - 2017 թթ.՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար։
Կրթություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա 1991 – 1993 թթ.
Թուրքիայի նորագույն պատմություն
Երևանի պետական համալսարան 1983 – 1989 թթ.
Արևելագիտության ֆակուլտետ
Թուրքերեն լեզու և գրականություն