Արթուր Խաչիկյան
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Երևանի Ռուս-Հայկական համալսարանում դասավանդում է միջազգային հարաբերությունների տեսություն, հետազոտության մեթոդներ և ճանաչողական հոգեբանություն քաղաքագիտության ոլորտում:
Դ-ր Խաչիկյանը ղեկավարում է նաև ուսումնական ամառային ծրագրեր Եվրոպայում ամերիկյան ավագ դպրոցների և քոլեջների ուսանողների համար: Նա ներգրավված է եղել դասավանդման և հետազոտական գործունեության մեջ Սթենֆորդի համալսարանի և Կալիֆորնիայի համալսարանի, Լոս Անջելես (UCLA) տարբեր ծրագրերում և ինստիտուտներում: Գործադիր պաշտոններ է զբաղեցրել Սթենֆորդի շնորհալի երիտասարդներ ծրագրում, Միջազգային կրթության կենտրոնում (Լոս Անջելես, Կալիֆորնիա) և Կաննի միջազգային քոլեջում (Կանն, Ֆրանսիա): Միջազգային կրթության կենտրոնում նա ղեկավարել է մի շարք ամառային դասընթացների ակադեմիական գործընթացը և ուսումնական ծրագրերի մշակումը` սերտորեն համագործակցելով Սիդնեյի, Նյու Յորքի և Կոլումբիայի համալսարանների հետ:
Դ-ր Խաչիկյանի դասավանդման և հետազոտական հետաքրքրությունները ներառում են միջազգային հարաբերությունների տեսությունը, հակամարտությունները, միջազգային անվտանգությունը և ճանաչողական հոգեբանությունը քաղաքագիտության ոլորտում:
Կրթություն
Սթենֆորդի համալսարան, Սթենֆորդ, Կալիֆորնիա, 1994-2000 թթ․
Գիտական աստիճան – քաղաքական գիտությունների դոկտոր
Սթենֆորդի համալսարան, Սթենֆորդ, Կալիֆորնիա, 1991-1993 թթ․
Մագիստրատուրա, քաղաքագիտություն
Երևանի պետական համալսարան 1985-1990 թթ․
Արևելագիտության ֆակուլտետ
Արաբագիտություն