«ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ» ՄՐՑՈՒՅԹ
1. «ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Ex Oriente արևելագետների միությանը կից գործող Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդը կազմակերպում է <<Հայացք Հայաստանից>> անդրանիկ հետազոտական մրցույթը ստորև նշված թեմաներով հետաքրքրված ուսանողների, շրջանավարտների և ասպիրանտների համար.
- Արցախի հիմնահարց, ներկա իրավիճակը և կարգավորման հեռանկարները:
- Հայաստան-Իրան հարաբերությունները (1991 թ. առ այսօր), արդի վիճակը և հեռանկարներ:
- Հայաստան-Թուրքիա հարաբերությունները (1991 թ. առ այսօր), արդի վիճակը և հեռանկարներ:
Մասնակիցները ընտրում են թեմաներից որևէ մեկը և թեմաների շուրջ ձևավորում իրենց հետազոտական հարցերը, որոնք կառնչվեն վերոնշյալ թեմաների ավելի նեղ ասպեկտներին: Թեմաների հաստատումից հետո կատարում են հետազոտական աշխատանք (տե՛ս ժամանակացույցը): Հետազոտությունները կարող են արվել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատ ուսանողներ, շրջանավարտներ, ասպիրանտներ, այնպես էլ երիտասարդ մասնագետներից բաղկացած գիտական խմբեր (առավելագույնը երեք հոգի):
Հետազոտական մրցույթի շրջանակներում խորհուրդը կկազմակերպի հետազոտական մեթոդների վերաբերյալ դասընթացներ և բովանդակային քննարկումներ՝ մասնակիցների հետազոտական աշխատանքները կատարելագործելու, ինչպես նաև երիտասարդական խորհրդի մասնակիցների շրջանակը ընդլայնելու և նոր կապեր ստեղծելու նպատակով:
Եզրափակիչ փուլ անցած աշխատանքները կներկայացվեն Ex Oriente Հայաստանի արևելագետների միության մասնագետների կողմից կազմված հանձնաժողովին, որին կհաջորդի նաև բաց հանրային քննարկում:
Հաղթած աշխատանքները կհրապարակվեն Միության կողմից: Մրցույթի եզրափակիչ փուլը հաղթահարած մասնակիցները կստանան մրցանակներ և պատվոգրեր:
2. «ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ» ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Վերջնաժամկետներ |
Ծրագրի փուլերը |
Աշխատանքի նկարագրություն |
10.10 - 28.10 |
Հայտերի ընդունման փուլ |
Այս փուլում զտվում և առանձնացվում են լավագույն ամփոփումները 2 էջի սահմաններում, իսկ դուրս մնացած մասնակիցները տեղեկացվում են այդ մասին։ Ամփոփումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում հոկտեմբերի 28-ը: |
6.11 - 13.11 |
Խորհրդատվության փուլ |
Այս փուլում ընտրված մասնակիցների համար կազմակերպվում են հետազոտական մեթոդների դասընթացներ և թեմաների վերաբերյալ բովանդակային քննարկումներ։ |
|
Հոդվածների հանձման վերջնաժամկետ:
|
Հոդվածների հանձնումից 7 օրվա ընթացքում որոշվում են մրցույթի ֆինալիստները: |
|
Հետազոտական աշխատանքների ներկայացման փուլ
|
Սա եզրափակիչ փուլն է, երբ ֆինալիստները ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքները պրեզենտացիոն տարբերակով: |
Մրցույթի հաղթողների ցանկը կհայտարարվի աշխատանքների ներկայացման փուլի ավարտին:
3. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ
- Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։
- Մրցույթին մասնակցելու համար՝ դիմորդները պետք է լրացնեն դիմումի օնլայն հարցաթերթը, վերջինիս համապատասխան բաժնում ընտրելով նախընտրած թեման, տրամադրելով թեմայի հետ կապված հետազոտական հարցը և հետազոտության ամփոփագիրը (մինչև 300 բառ): Վերջնաժամկետից հետո գնահատող հանձնաժողովի կողմից կընտրվեն մյուս փուլ անցած մասնակիցները:
- Անհատական աշխատանքի դեպքում հոդվածի ծավալը 8-10 էջի սահմաններում է, իսկ խմբային աշխատանքի դեպքում՝ 13-15:
- Շարվածքի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն եւ անգլերեն՝ Times New Roman: Հիմնական տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, պարբերության խորքը՝ 10մմ:
- Հղումները կատարվում են հոդվածի վերջում՝ ցանկում նշելով օգտագործված աղբյուրի ամբողջական անվանումը, հեղինակի անունը և թողարկման տարեթիվը:
- Հոդվածների հեղինակները պատասխանատվություն են կրում ներկայացված նյութերի բովանդակության համար: Ex Օriente Հայաստանի արևելագետների միությունը չի հանդուրժում գրագողության որևէ դրսևորում, ներառյալ արհեստական բանականության և նմանատիպ ծրագրերի կողմից արտադրված ինֆորմացիայի նույնական կիրառությունը:
Մասնակցության հայտ ներկայացնող ուսանողները պետք է լրացնեն իրենց հայտերը մինչև Հոկտեմբերի 28ը: Օնլայն հարցաթերթը հասանելի է հայերեն և անգլերեն տարբերակներով: